Քոչարյանը չի բացառում կուսակցություն ստեղծելը

Քաղաքական 04.03.2021   12:53   60

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել բողոքի ակցիաներին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ Այդ մասին նա հայտարարեց ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։

Նա որպես օրինակ բերեց իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հաջողություններ է ունեցել։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb