Քոչարյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Օրենքի ուժով 14.01.2019   16:30   362

Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և իմ, կամ իր ընտանիքի և իմ միջև առկա որոշակի կապը, այդ թվում նաև նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Միաժամանակ նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի ծխխնմամիները էլի մեր հարազատներն են և սրա հետ կլապված կա անաչառության որոշակի էլեմենտ։ Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը՝ այդ թվում հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը և բացասական հետևանքներ են առաջանում , եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարացվեր, քննարկամն առիթ էր դառնալու և Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել է այդ աստերը և խնդրում ենք դատարանին հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ նախորդ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը ավելի հեռավոր կապերի պատճառով էր։

Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքանաբացարկի միջնորդությունը քննելու։



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, Արամ Օրբելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon