Քոչարյանի փաստաբան․ «12 հոգու ցուցմունքից բերվում է ընդամենը մեկինը»

Օրենքի ուժով 12.04.2019   14:13   392
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը ՀՀ նախկին նախագահ նկատմամաբ հարուցվածք գործի նյութերից ու դատավարության ընթացքից մանրամասներ է հայտնել։

«Ամիսներ շարունակ քննիչը, երբ ուզում էր հիմնավորել, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, դատարան բերում էր ընդամենը մեկ ցուցմունք՝ Արշակ Կարապետյանինը։ Այդ մեկ ցուցմունքի հիման վրա քննիչը փորձել է դատարանին համոզել, որ հաջորդ օրվանից արտակարգ դրություն է հայտարարել։

Մի կողմ թողնենք, թե ինչ աստիճանի անհեթեթութուն է այդ ցուցմունքի մեջ գրված, քանի որ բոլորս գիտենք, որ փետրվարի 24-ին Հայաստանում արտակարգ դրություն չի եղել։ Բայց քննիչն էդ մի ցուցմունքը վերցրած, անընդհատ եկել է դատարան, դատարանն էլ դրա հիման վրա որոշել է, որ այո, կա հիմնավոր կասկած»,-ասել է Ալումյանը։

Ըստ փաստաբանի՝ քրեական գործի նյութերից երևում է, որ նույն խորհրդակցությանը մասնակցած 12 անձ, յուրաքանչյուրը պնդում է, որ նման բան չի եղել։

«Քննիչը դատարանից թաքցնում է այդ 12 հոգու ցուցմունքը, և բերում է ընդամենը մի հոգու ցուցմունք, որպեսզի կարողանա հասնել պարոն Քոչարյանի կալանավորմանը»,-նկարագրեց Ալումյանը՝ հիշեցնելով, որ նախաքննության ընթացքում իրենք գործի նյութերից տեղյակ չեն եղել»,- նշել է Ալումյանը։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         փաստաբան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon