Քոչարյանի պաշտպաններին միջնորդությունը մերժվեց

Օրենքի ուժով 03.02.2020   10:28   767

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դատավորին ներկայացված ինքնաբացարկիմիջնորդությունը: 

«Այս որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավորը:

Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ Արեմն Դանիելյանն այն դատավորն է, որը բավարարել էր վերաքննիչ բողոքները և վերացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, որոշել որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։ 



 Պիտակներ
         Քոչարյանի պաշտպաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon