Քոչարյանի և մյուսների գործով նիստը․ ուղիղ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով:
Նախորդ նիստը փետրվարի 16-ին ընդհատվել էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Հիշեցնենք, որ այժմ խափանման միջոց է ընտրվել կալանքի տեսքով, այն փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ:
Դատարան նաեւ միջնորդություն է ներկայացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու թույլտվություն տրամադրելու համար: Դատարանը դեռ չի հասցրել քննել այն:
Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր