Քոչարյանի գործով երրորդ գանգատը կներկայացնեն ՄԻԵԴ

Իրադարձային 16.01.2019   12:03   305

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ։ Նա չբացառեց, որ ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։
Համապատասխան հոդվածով՝ մարդու իրավունքների և ազատությունների թույլատրվող սահմանափակումները չի կարելի այլ նպատակներով կիրառել, քան նախատեսված է կոնվենցիայով։ Փաստաբանի ներկայացմամբ՝ խոսքն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի՝  քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon