Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Օրենքի ուժով 04.05.2021   13:41   176

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Այսօրվա դատական նիստին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա չեն:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հետաձգելու դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը բացակայում է՝ պայմանավորված առողջական խնդիրներով, քանի որ մայիսի 1-ից նա գտնվում է ստացիոնար բուժման մեջ:

Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Դատախազները նույնպես նշեցին, որ ստացել են Արմեն Գևորգյանի պաշտպանի դիմումը և համարում են, որ նախկին փոխվարչապետի բացակայությունը դատական նիստին հարգելի է:

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb