Քոչարյանի աջակիցներից 6-ը գտնվում են ոստիկանությունում

Իրադարձային 10.07.2019   14:46   118
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանները բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից 6 ակտիվիստի։ Նրանք այժմ գտնվում են Ոստիկանության կենտրոնական բաժնում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից։

«Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար», - ասաց Էդգար Ջանոյանը։

Ակցիայի մասնակիցները խախտել էին Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածը՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon