Քննվում է Ucom ընկերությանը սնանկ ճանաչելու գործը

Իրադարձային 06.11.2020   18:13   67

Սնանկության դատարանը սկսել է քննել Ucom ընկերությանը սնանկ ճանաչելու գործը: Մասնավորապես՝ ՀՀ Սնանկության դատարանը (դատարանի նախագահ՝ Գարիկ Ավագյան) 2020թ հոկտեմբերի 29-ին վարույթ է ընդունել «Յուքոմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:

 ՀՀ Սնանկության դատարանը «Յուքոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռուբեն Բալասանյանին  հարկ է նկատել , որ դիմումը վարույթ ընդունելու պահից՝  արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.

  •  արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.
  •  կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները. արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:


 Պիտակներ
         UCom


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb