Քննչական կոմիտեն հերքում է

Հերքումներ 27.11.2019   14:05   1039
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Առաջխաղացում. Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ նշանակված Հովհաննես Համբարյանը քննչական աշխատանքի երկարամյա փորձ ունի և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

Համբարյանը համակարգում է 2013 թվականից, աշխատել է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում և մինչև վերը նշված պաշտոնին նշանակվելը, հանդիսացել է ՔԿ ՀԿԳ վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:

  Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած պնդմանը, թե Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում է  դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ, հայտնում ենք, որ քաղաքացի Արթուր Շահվերդյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն և  հիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ Հովհաննես Համբարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 9-ին և չի բողոքարկվել:

Միաժամանակ հայտնեք, որ օրաթերթի հրապարակման մեջ  տեղ է գտել վրիպակ, քանի որ ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը ոչ թե Արթուր Շահբազյանն է, ինչպես գրված է նյութում, այլ Արթուր Շահվերդյանը:

ՀՀ քննչական կոմիտե



 Պիտակներ
         հերումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon