Քննարկվում է Գյումրիում «Չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագիրը

Իրադարձային 14.05.2021   11:53   64

Ներդրողներին Շիրակի մարզ ուղղորդելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ծրագրեր են մշակվում:  

Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:  «Մենք հիմա շատ ակտիվ ենք աշխատում էկոնոմիկայի նախարարի հետ, ով ներդրումների մասով ահագին հետաքրքիր խոստումներ է տվել։ Նախագծման և ներդրողների հետ քննարկման փուլում են իրենք, այսպես ասած, «չոր նավահանգիստ» ունենալու հետ կապված հարցն են քննարկում։

Խոսքը լոգիստիկ կենտրոնի մասին է, ինչի համար լավագույն տարբերակ է Գյումրու հնարավորությունները՝ օդավակայանի ու երկաթուղու առկայությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb