Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Իրադարձային 14.06.2019   14:43   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ:

Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը:

Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, ինչպես նաև որոշ վիճակագրական տվայլներ` առկա իրավիճակի մասին:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք, որից 2-ն են մանկաբարձական:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի կարող ենք արձանագրել, որ առկա է մանկական մահացության դեպքերի նվազում: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք

Հանդիպման վերջում ներկաներն ամփոփել են անելիքները և ուրվագծել ոլորտի բարելավմանն ուղղված հետագա քայլերը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մոր և մանկան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon