Քննարկվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

Իրադարձային 18.05.2020   15:25   150

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները:

Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը:

Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը: 

 



 Պիտակներ
         հյուրանոցային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon