Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առնչվող խոչընդոտները

Իրադարձային 14.08.2019   15:31   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ Հանդիպման օրակարգում  էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առնչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկել լուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաև միջազգային փորձի օրինակներ։ Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները։

Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին։ Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել առանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Պայմանավորվածություն համաձայն տնտեսվարողները կներգրավվեն նաև համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         արտահանող, ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon