Քննարկվել է ՊՆ 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Իրադարձային 13.12.2019   15:46   279
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետը հստակ արձանագրել է, որ իհարկե անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է. այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտներ կան: «Բայց այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայոց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների:

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Եվ մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության, Զինված ուժերի զարգացման ոլորտում, բայց սպառազինությունների ձեռքբերումն այս ոլորտում մեր վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության  պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: Եվ այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք:

Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի. առաջինը, գիտեք, որ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում: Սա բնական մասն է, բայց կա նաև երկրորդ հատվածը, որ մենք, իհարկե, բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որն իրականացնում ենք, իրենց բովանդակության կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Զինված ուժերում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սպառազինության համալրման, ենթակառուցվածքների զարգացման, բանակում կրթության որակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Հումանիտար ականազերծման կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:



 Պիտակներ
         բյուջե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon