Քննարկվել է Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը

Իրադարձային 20.11.2020   14:19   21

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է «Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի» հետ՝ քննարկելով ներկայումս Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։

«Հայաստանի ՄՌ Ասոցիացիան», համագործակցելով «Աշխատանք արցախցուն» նախաձեռնության հետ, հետապնդում է երկու նպատակ․

✅Կարճաժամկետ նպատակն է՝ օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք և ապահովել իրենց և իրենց երեխաների առօրյա կարիքները։
✅Երկարաժամկետ նպատակն է՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական՝ փոքր և միջին բիզնես սկսելու և զարգացնելու, ինչպես նաև այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց հայրենիքը շենացնելու և զարգացնելու համար։


 Պիտակներ
         արցախցիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb