Քննարկեվլ են Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները

Իրադարձային 06.09.2019   11:50   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց  Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել եւ հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ եւ այս առումով կարեւորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լեւրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Արեւելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը եւ մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Երևան-Ռիգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon