Քնածի էֆեկտ

Հոգեբանական 05.07.2020   23:30   1664

Քնածի Էֆեկտը հոգեբանական եզրույթ է, որը օգտագործվում է մարդկանց կարծիքի վրա ինֆորմացիայի ազդեցությունը ցույց տալու նպատակով, ընդ որում այնպիսի ինֆորմացիայի, որը քիչ հավանական է, կամ էլ գալիս է ոչ վստահելի աղբյուրից։

Ֆենոմենը առաջանում է այն իրավիճակում, երբ մարդը ի սկզբանե անտեսում է նյութը, քանի որ դա չի ընկալում որպես ճշմարիտ, իսկ հետո որոշ ժամանակ անց (սովորաբար մի քանի ամիս հետո)աստիճանաբար սկսկում է հավատալ դրա ճշմարտացիությանը։

Էֆեկտի անվանումը տրվել է Կարլ Հոֆլանդի կողմից և վերցված է լրտեսական գործունեության ոլորտից։ Լրտեսը հայտնվելով հակառակորդի դաշտում ոչ մի քայլ չի ձեռնարկում, «քնում է», սակայն կարողանում է ակտիվանալ այն ժամանակ, երբ կա դրա կարիքը։

Ինչպես է գործում էֆեկտը․ Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք դիտում եք ռեպորտաժ ձեզ համար հայտնի ռեստորանի մասին, որտեղ սկսկում են քննադատել այն, նշում են թերությունները։ Դրանից հետո դուք իմանում եք, որ հոլովակի հեղինակը այդ ռեստորանի հակառակորդներն են եղել, այսինքն ինֆորմացիան կեղծ է եղել, ուստի չի փոխվում նաև ձեր վերաբերմունքը։ Չնայած դրան և ինֆորմացիայի աղբյուրի հանդեպ ունեցած կասկածամտությանը, հետագայում դուք մեծամասամբ կհրաժարվեք գնալ նշված ռեստորան և վերջնականապես կհավատաք այն բացասականին, ինչի մասին խոսվել է։

Որքան էլ պարադոքսալ է հնչում, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մենք սկսկում ենք հավատալ նրան, ինչին չենք հավատացել ամենասկզբում․ ինֆորմացիան սկզբում կասկածի է ենթարկվում, թվում է ավելի վստահելի, և վերջիվերջո ընկալվում է որպես ճշմարտություն։

Սկզբնաղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb