ՔԿՀ- ներում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք

Իրադարձային 11.09.2020   14:57   47

2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք:

Առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի արդյունքը եղել է բացասական: Ազատազրկված անձը համապատասխան բժշկական օգնությունը ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:

Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Այնտեղ տեղի ունեցած փորձաքննության ավարտից հետո օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:

Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Օգոստոսի 8-ին և 18-ին կատարված ռապիդ թեստավորումներով ազատազրկված անձի թեստի պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ է:

Այսպիսով, ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության, 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում իրականացվել է 157 թեստավորում, որից 26-ը՝ կալանավորված, իսկ 130-ը՝ դատապարտյալների շրջանում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում, որից 71-ի մոտ է հայտնաբերվել է COVID-19 վարակ: Առողջացածների թիվը կազմել է 63 անձ, բուժում ստացողներինը՝ 8։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 



 Պիտակներ
         ՔԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb