ՔԿ․ Պտուղը ծնվել է մահացած, ծննդկանը մահացել է հաջորդ օրը

Իրադարձային 05.08.2019   13:38   136
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: 2019թ օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, բժշկական կենտրոնից առգրավվել են ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի հերթապահ անձնակազմը: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վիրահատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon