ՔԿ նախագահը չի բացառում՝ Ամուլսարի քրեական գործը կարող է կարճվել

Իրադարձային 15.08.2019   11:40   76
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ Ամուլսարի շահագործման հետ կապված միջազգային եզրակացությունը թույլ է տալիս հանգելու երեք կարևոր կետի։ 

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա։ Կապ չկա նաև Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցետրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն։ Ամենակարևորը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան և Արփա գետերի վրա, որը հնարավոր է որ լինի, սակայն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, ապա ռիսկերը կառավարելի կլինեն», - ասաց ՔԿ նախագահը։

Վերջինս հավելեց, որ Լիդիան-Արմենիա ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացության հետ և ընկերության փորձագետները պատրաստ են առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել. «Դրանցից տասն արդեն կիրառվում են, հինգն էլ պատրաստ են ապագայում կիրառել։ Մեկ մեղմման միջոցն էլ դեռ քննարկման փուլում է»,-ընդգծեց ՔԿ նախագահը։

Նա նաև անդրադարձավ քրեական գործի հետագա ընթացքին՝ նկատելով, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այդ փուլում ենթադրել, որ ՔՕ 282-րդ հոդվածով քննվող քրեական գործով որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ գործը կկարճվի, որին ի պատասխան ՔԿ նախագահն ասաց, որ գործի քննության տվյալ ուղղվածությունը այն է, որ քրեական գործը կկարճվի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon