ՔԿ-ի պարզաբանումը

Իրադարձային 04.11.2019   14:11   95
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Արարատի մարզի դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` հայտնում ենք, որ Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Արտաշատ քաղաքի՝ 1976թ. ծնված բնակչին՝ Գրիշա Հակոբյանին, մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով), փաստաթղթեր (անձնագիր) կեղծելու (4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) և ՀՀ պետական սահմանը մի քանի անգամ ապօրինի հատելու համար (3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով):

Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հնչող մտահոգություններին, հայտնում ենք՝ Գրիշա Հակոբյանի հարազատներին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջինս գտնվում է հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

ՀՀ քննչական կոմիտե


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՔԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon