ՔԿ-ի պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Իրադարձային 24.08.2019   11:10   241
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Համացանցում լուրեր են տարածվել, թե  3D հոլովակը պատրաստվել է  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝  «Լիդիան Արմենիա» ընկերության  կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ:

Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է  տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել  է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

Ներկա պահին Քննչական կոմիտեն  հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ:



 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon