ՔԿ. «Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չկա»

Իրադարձային 14.06.2019   18:28   239
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չունի:

Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև այսօր երեկո ինքնակամ չներկայանա:

ԲՀԿ առաջնորդը, հիշեցնենք, ՔԿ է հրավիրվել Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի և ավտոմեքենայի հրդեհի գործով:

ՔԿ-ն ծանուցումը Ծառուկյանին ուղարկել է հունիսի 11-ին՝ նրան հրավիրելով ներկայանալ հունիսի 12-ին:

Տեղեկությունները, որ Ծառուկյանը պատռել-գցել է ծանուցումը, Ն.Հարությունյանը հաստատեց՝ նշելով, որ այդ մասին համապատասխան գրություն ստացել են ոստիկանությունից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon