ՔԿ աշխատակիցները հանդիպել են Երևանի ավագանու անդամների հետ

Իրադարձային 18.10.2019   13:58   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցագործությունների կանխման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն առաջիկայում հանդիպումներ կունենան Ազգային ժողովի խմբակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների  հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների արդյունավետ քննության, մինչդատական վարույթի ընթացքում ծագած` քաղաքապետարանի և ավագանու իրավասությանը վերաբերող խնդիրները լուծելու նպատակով համատեղ քննարկումներ անցկացնելուն, Քաղաքապետարանում, ավագանիում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելուն և իրականացնելուն առնչվող հարցեր:

Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նախաքննական տվյալների գաղտնիության պահպանմամբ, կողմերի իրավասության շրջանակներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Մասնավորապես՝ տեղեկատվություն է տրամադրվելու քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների, ինչպես նաև` Երևանի ենթակայության կազմակերպություններում կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, ինչպես նաև կողմերը տեղեկատվություն են տրամադրելու՝ քաղաքապետարան, ավագանի դիմած քաղաքացիների դիմումներում, բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՔԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon