Քիմ Քարդաշյանն աջակցել է Մեգան Մարքլին
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
«Keeping Up With The kardashians» իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, որը պատրաստվում է ապագայում փաստաբան դառնալ, ավստրալական «The Sunday Project» շոուի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Սասեքսի դքսուհուն՝ Մեգան Մարքլին, գրում է news.com.au-ն։
Վերջին տարիների ամենաքննարկվող զույգի՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին Քիմն ասել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Դա նրանց անձնական կյանքն է։ Նրանք փորձում են այն պաշտպանել։ Դա կապված է նրանց մոր հետ տեղի ունեցածի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ նրանց կյանքը համընդհանուր ուշադրության կենտրոնում է եղել»։
35-ամյա արքայազն Հարիի և 38-ամյա Մեգան Մարքլի անունը մամուլում է հայտնվում ամեն օր։ Մամուլին հակազդող վերջին գործողությունը արքայական զույգն իրականացրել է հոկտեմբերին. Սասեքսի դքսուհին դատի էր տվել The Mail on Sunday պարբերականին, որը հրապարակել էր հորն ուղղված իր անձնական նամակը: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:
Ավելի ուշ 35-ամյա Սասեքսի դուքսը պաշտոնական հաղորդագրությամբ քննադատել էր բրիտանական մամուլին՝ նրանց մեղադրելով «անողոք քարոզչության համար»՝ հայտնելով, որ մեծ մտավախություն ունի, որ իր կինը «կդառնա նույն ուժերի զոհը», որին զոհ դարձավ մայրը՝ արքայադուստր Դիանան:
Նմանատիպ նյութեր