«Քեթրին Գրուպ»-ի հիմնադիրը հաստատեց ընկերության սնանկության մասին լուրը

Հերքումներ 22.02.2019   13:35   6957
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր «Ժողովուրդ» թերթը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սննկացման եզրին: Թերթի փոխանցմամբ՝ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը:

news-line.am-ը կապվել է  «Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինոյի հետ, որը հաստատեց սննանկության մասին տեղեկությունը։ Մերինոն նաև նշել է, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է ոչ թե 25 այլ 3,5 մլն դրամ։

Հավանաբար «Քեթրին Գրուպը» չդիմացավ հարկային անընդհատ ստուգումներին, որոնք ակնհայտ «ուժեղացվեցին» 2016թ․-ից սկսած։ Մամուլում պարբերաբար տեղեկություն էր հայտնվում, որ հարկայաինի դիմակավորները պատերի վրայից թռնելով ներժուժել են ընկերություն։ Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում «Քեթրին Գրուպը»-ը պետբյուջե է վճարել 600 մլն դրամ գումար, ինչը միչև օրս վիճարկվում է դատական ատյաններում։

Ինչ վերաբերվում է Միհրան Պողոսյանին, ապա ըստ շրջանառվող լուրերի՝ նա խոշոր շինարարարական ընկերություն է հիմնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում։ PGS անվամբ ընկերությունն արդեն իսկ ներգրավված է շինարարական ծրարգրերում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ», Ռիկարդո Անտոնիո Մերինո, Միհրան Պողոսյան, «Քեթրին Գրուպ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon