Քենթուկիում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ

Աշխարհ 02.06.2020   16:07   143

Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները զերծ չեն եղել մարդկային զոհերից։ Քենթուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել։

CNN-ի հաղորդման համաձայն, նախօրեին տեղի ոստիկանությունն ու ազգային գվարդիան սկսել են ցրել ցույցերը։ Իրավապահների ուղղությամբ կրակ է բացվել։ Իրավապահներն էլ պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով տեղում մեկ մարդ զոհվել է։

 



 Պիտակներ
         Ջորջ Ֆլոյդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb