Քենիայում հայտնաբերվել է COVID-19-ի 12 նոր շտամ
Քենիայում տեղական բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են COVID-19-ի 16 շտամ, որոնցից 12-ը եզակի են և դեռ չեն հայտնաբերվել աշխարհի այլ մասերում: Այս մասին երեկ հաղորդել է East African քենիական թերթը:
«Նոր շտամների առանձնահատկությունն այն է, որ նրանք ի վիճակի են արագ տարածվել, և հիվանդության սկզբնական շրջանում շատ դժվար է դրանք նույնականացնել վարակված մարդու մոտ»,- ասել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Չարլզ Ագոտին:
Նրա խոսքերով՝ նոր շտամները հայտնաբերվել են անցյալ տարվա վերջին Տաիտա շրջանում: Դրանք գենետիկորեն տարբերվում են վերջերս ՀԱՀ-ում և Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի վտանգավոր տեսակներից:
Մինչ օրս Քենիայում հայտնաբերվել է 98 432 դեպք, 1716 պացիենտ մահացել է:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր