Քենիայում հարսնացուն մահացել է իր ընտրյալի հետ ժամադրության ժամանակ

Աշխարհ 14.09.2020   19:21   43

Քենիայում հարսնացուն փեսացուի աչքի առջև ողբերգական ձևով մահացել է ռոմանտիկ ժամադրության ժամանակ, հայտնում է The Standard- ի տեղական հրատարակությունը:

Սիրահարները որոշել էին խնջույք կազմակերպել Նանդի շրջանի Չեպկիիտ ջրվեժի մոտակայքում, և Դորկաս Ջեփկեմոյի Չումբա անունով 31-ամյա հարսնացուն ցանկացել է մի քանի լուսանկար անել՝ այդ երջանիկ օրը հիշելու համար: Փեսացուն վերցրել է տեսախցիկն, իսկ աղջիկն ընտրել է ավելի գեղատեսիլ վայր: Դժբախտաբար, ջրվեժի մոտ կեցվածք ընդունելիս Դորկասը սայթաքել է և ընկել ջուրը. նրան փրկելու տղամարդու փորձերն անհաջող են եղել:

Լրագրողների հետ զրույցում խոսելով այդ ողբերգության մասին՝ Բենջամին Կազունգուն այդ պահը համարել է իր կյանքում ամենավատը: Նա նշել է՝ իր աչքի առաջ միշտ այն պատկերն է, որ իր սիրելին խեղդվում է, ու ինքը չի կարողանում նրան օգնել:

 



 Պիտակներ
         հարսնացու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb