«Քարրար»․ Իրանի լավագույն տանկը
«Քարրարը» համարվում է Իրանի լավագույն տանկը։
Նկարագրություն
տեսակ՝ « մարտադաշտի հիմնական տանկ»
արտադրող՝ «Պաշտպանության նախարարությանն առընթեր «Դորուդի Բանի Հաշեմ»արդյունաբերություն»:
արտադրության թվական՝ «2017-ից առայսօր»
կշիռ՝« 51 տոննա»
երկարություն՝ «7 մետր(կմախքը) ,իսկ 9.5 մետր(ներառյալ գնդացիրի խողովակը)»
լայնությունը՝« 3.7 մետր»
բարձրությունը՝«2.3 մետր»
անձնակազմ՝ «3 հոգի(հրամանատար,վարորդ և թնդանոթաձիգ)»
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության նախագծման ու արտադրության ոլորտում կատարված կարևորագույն քայլը «Քարրար» տանկի արտադրությունն է։«Քարրար»-ը համարվում է երկրի սեփական արտադրության առաջին արդիական տանկը ,որն արտադրվել է պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության եռամյա աշխատանքի արդյունքում:
Իրանական այս տանկը հանրությանն է ներկայացվել 2017 թվականի մարտի 13-ին և շահագործման հանձնվել դրա արտադրագիծը: Ինչպես ռազմական փորձագետներն են ասում,փաստորեն, դա ռուսական «T» 72-ի շատ ծանր ու հաշվարկված իրանական արդիականացված տարբերակն է, որն ինչ-որ առումով նմանվում է հզոր ու հայտնի «T90 MS» տանկերի ընտանիքին:
«Քարրար» տանկն օգտագործում է օպտիմիզացված կառուցվածքով նոր շարժիչ, որից ակնկալվում է, 1000-ից 1200 ձիաուժ:Նաև հնարավոր է օգտագործել 1300ձիաուժ հզորությամբ ազգային դիզելային շարժիչ , որի արտադրական գիծը վերջերս է շահագործվել:
Այս տանկն ունի կրակի վերահսկման համակարգչային համակարգ և էլեկտրաօպտիկական սարքավորում, տարածությունը հաշվարկող լազերային համակարգ ՝ 10,000 մետր հեռահարությամբ, բալիստիկ համակարգիչ և ֆիքսված ու շարժվող թիրախների վրա օրվա տարբեր ժամերին կրակելու ունակություն և ունի լազերային ղեկավարմամբ հրթիռարձակման շատ ճշգրիտ կարողականություն:
Մասնավորապես `թիրախավորման և օպտիկական սարքավորումների ոլորտում,«Քարրար» տանկն ունի երրորդ սերնդի համակարգչային կրակի վերահսկման համակարգ և նրա հրետանային դիտարկման և թիրախավորման համակարգերը ներառում են 49-13k1 գիշերային թիրախավորման համակարգը, որը պատկանում է T-72 տանկին (որպես երկրորդային բազա) և Իրանի էլեկտրոնային արդյունաբերության արտադրած բազմաալիք թիրախավորման և դիտարկման համակարգը (որպես հրետանային հիմնական բազզա): 49-13k1 համակարգը ,տեղադրվել է ղեկավարելու համար «Քարրար»-ում օգտագործվող թնդանոթ արձակող լազերային հրթիռները, այսինքն՝ Թոնդար լազերային հրթիռները:
Լազերային ղեկավարման այս հրթիռը արտադրվում է Իրանում:
Նմանատիպ նյութեր