Քարաթափում Նուռնուս գյուղում

Պատահարներ 07.04.2021   10:42   43

Ապրիլի 6-ին, ժամը 20:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Նուռնուս համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը. Նուռնուս գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:

Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb