Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը միշտ կաջակցեն մեզ․ Թրամփ

Աշխարհ 11.07.2020   20:30   206

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտարարել է որես նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, սատարում է իրեն:

«Նա և նրա կինը (Քիմ Քարդաշյան) միշտ կաջակցեն մեզ»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը խուսափել է անդրադառնալ Ուեսթի այնհայտարարությանը, թե ինքն այլեւս չի սատարում հանրապետական նախագահին։ «Նա շատ լավ տղա է: Նա մի մարդ է, ում հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ի վերջո, ես կարծում եմ, որ նա կաջակցի մեզ եւ ոչ թե մեկ ուրիշին․ մենք պետք է կանխենք, որպեսզի ձախ ծայրահեղականները հափշտակեն մեր երկիրը »:

Անցած շաբաթ Ուեսթը Twitter-ում գրառում էր կատարել այն մասին, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում նոյեմբեր ամսին նախատեսված ընտրություններում



 Պիտակներ
         Քանյե Ուեսթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb