Քանի դեռ քաղբանտարկյալները բանտում են, համաձայնության մասին խոսք չկա. Վրաստանի ընդդիմություն

Իրադարձային 14.04.2021   15:00   50

«Վրացական երազանքի» հետ համաձայնության մասին խոսք լինել չի կաող, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել։

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Զաալ Ուդումաշվիլին` անդրադառնալով Նիկա Մելիային կալանքի տակ թողնելու` դատարանի որոշմանը:

Ըստ ընդդիմադիր գործչի` դատարանի որոշումը վկայում է, որ իշխանությունը նպատակ չունի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ քայլեր անել, և միջազգային գործընկերներին այսպիսով ուղիղ հաղորդագրություն է ուղարկել, որ ոչ մի համաձայնության չեն պատրաստվում:

Ըստ Ուդումաշվիլիի` Մելիային, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում, կալանքի տակ թողնելու որոշումը ոչ թե դատարանում, այլ ուրիշ տեղ է կայացվել, իշխանությունն ընտրել է իր ճանապարհը: Ընդդիմության համար այդ որոշումը նշան էր` գնում են համաձայնության, թե ոչ: Այս փուլում, քանի դեռ ընդդիմության առաջատար դեմքերը կալանավորված են, համաձայնության մասին խոսք լինել չի կարող:

Նախօրեին դատարանը որոշեց Նիկա Մելիային թողնել կալանքի տակ: Նա պատիժը կրում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:


 Պիտակներ
         Վրաստանի ընդդիմություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb