Քալիֆորնիայի քաղաքն առաջին հյուրերին կվճարի

Աշխարհ 19.01.2019   22:00   516

Քալիֆորնիայի առափնյա քաղաք Սան Լուիս-Օբիսպոն առաջին 500 զբոսաշրջիկներին կվճարի 100-ական դոլար՝ այն բանի համար, որ նրանք հյուր են եկել,  հաղորդում է «Моя планета»-ն՝ վկայակոչելով Travel+Leisure «My Planet» -ին:

Դրա համար զբոսաշրջիկները պետք է երկու շաբաթով ամրագրում կատարեն Սան Լուիս-Օբիսպոյի ցանկացած հյուրանոցում՝ քաղաքի պաշտոնական կայքի միջոցով, ապա ուղարկեն հաստատման նամակ էլ. Info@sanluisobispovacations.com հասցեին և ստանան մասնակիցի համարը: Պարգևը ստանալու համար, հյուրանոցում գրանցվելուց հետո հյուրերը պետք է գան քաղաքի տեղեկատվական և զբոսաշրջային կենտրոն՝ բնակարանի բանալիով և ակցիային մասնակցի համարով: Առաջարկն ուժի մեջ է ձմեռային սեզոնի համար՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը: Քաղաքի տեսարժան վայրերի թվում կարելի է նշել XVIII դարի իսպանական ներկայացուցչությունը, Բիշոպա գագաթը, ինչպես նաև Ծամոնների ծառուղին՝ հետիոտնային փողոց, որի երկու կողմերում պատեր են ձգվում՝ ծածկված 2 մլն կտոր մաստակով:



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon