Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

Իրադարձային 15.10.2019   11:01   73
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։

Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին։

Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կարևոր ծրագիր է թե՜ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, թե՜ Հայաստանի համար։ Շեշտվեց, որ ճանապարհահատվածն ամենայն մանրակրկիտ կերպով պետք է նախագծվի, որպեսզի շինաշխատանքների մեկնարկից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն չառաջանա։ «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ընկերությունը մասնագիտացած է ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման ուղղությամբ, ունի մեծ փորձ, և անելու են առավելագույնն այս նախագծի շրջանակներում լավագույն արդյունքի հասնելու համար։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տեղանքի կադաստրային քարտեզի, հողերի օտարման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

Նախորդ շաբաթ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4, տեղում ուսումնասիրել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը։

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Տեղեկացնենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Քաջարան-Ագարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon