Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առևանգման լուրի մասին

Հրատապ 23.02.2021   14:05   42

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված հայկական օանավի հնարավոր առեւանգման լուրի հետ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի վաղ հայկական օդանավի առևանգման մասին գրառում էր արել վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա գրել էր. «Հայկական օդանավի առևանգո՞ւմ, Հերթական խաբեությո՞ւն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:


 Պիտակներ
         հայկական օդանավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb