Քաղաքապետի խոսնակը հրապարակել է աղբատարների նվիրատուների ցանկը

Իրադարձային 28.11.2019   16:00   482
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է քաղաքետարանին աղբատարներ և այլ տեխնիկա նվիրաբերած անձանց և կազմակերպությունների ցանկը․

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ եւ անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաեւ, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները եւ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատըվություն դրսեւորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգեւատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:

Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, եւ ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր:

Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Եվս մեկ անգամ նշենք, որ Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երեւանի զարգացմանը:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ

2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»:



 Պիտակներ
         աղբատարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon