Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ

Մտորման համար 20.11.2020   21:15   1029

Ներքաղաքական դաշտի իրական որակների մասին խոսում են նաև քաղաքական դեմքերի հայտարարություններն ու դիտարկումները։ Ստորև ներկայացնում ենք տարբեր ժամանակներում արված դրանցից մի քանիսը։

«Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ»։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան

 «Քաջ Նազարն էլ էր այդպես անում. միշտ իմիտացիա էր ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են ու փախչում: Ուզում եմ, որ կուսակցություններն այդ օրը չընկնեն»:

 ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

«Ես սա ձեզ ցույց տվեցի, որ էլ ավելորդ բաներ չգրեք, ինձի չթաղեք, չմեռցնեք, հիվանդությունս չծանրացնեք: 30 տարի ապրելու եմ, մեկա: 1000 հատ էլ կազմակերպություն բացվի, ես մնալու եմ․․․»։

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյան

«Եթե դու ուզում ես՝ քո կովին նկատեն, դու ընտրում ես ընդդիմությանը, իսկ եթե ուզում ես քո կովին չնկատեն, քվեարկում ես իշխանության օգտին: Հետևաբար մարդիկ շատ դեպքերում ընտրում են ոչ թե քաղաքական ուժերին, այլ խոշոր և մանր եղջերավոր անասունների միջև»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար»:

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան

 «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե` պարոն նախագահ, ժողովուրդը եկել է` Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է` ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյան


 Պիտակներ
         մտորման համար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb