«Քաղաքական լիգան» առաջարկում է ԱԺ լսումներ հրավիրել

Իրադարձային 23.04.2019   17:14   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Նամակում ասված է․

««Քաղաքական լիգայի» անունից պատիվ ունեմ դիմել ձեզ առաջարկ-խնդրանքով մինչև մայիսի 15-ը հրավիրել խորհրդարանական լսումներ՝  քննարկելու նոր Սահմանադրության  ընդունման  հնարավորությունը, հեռանկարը, նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը: Նոր Սահմանադրության ընդունման հարցը, կառավարման մոդելի ընտրությունը, Սահմանադրության առանցքային գաղափարները, թեզերը և դրույթները, մեր համոզմամբ, պետք է դրվեն հասարակական-քաղաքական լայն և ընդգրկուն քննարկման, և խորհրդարանը, որպես օրենսդիր և քաղաքական մարմին, պետք է լինի առաջատարն ու նախաձեռնողն այդ  հարցում»:

Որպես նոր Սահմանադրության ընդունման  հիմնավորում նամակին կից ներկայացվել է նաև  «Քաղաքական լիգայի» ս/թ մարտի 25-ի հայտարարության տեքստը«:

«Քաղաքական լիգա»


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon