Քաղաքագետ․ «Վարչապետի ԵԽԽՎ ելույթը ես կգնահատեի բավարար+»

Տեսանկյուն 11.04.2019   15:55   165
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքագետ Խաչիկ Գալստայանն, անդրադառնալով ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քանի որ այս օրերին Հանրապետության շատ բուհերում ընթանում են միջանկյալ քննություններ, ապա գնահատման այդ տրամաբանության համաձայն ՀՀ վարչապետի ԵԽԽՎ ելույթը ես կգնահատեի բավարար+։
Գերազանց կամ Կատարյալ գնահատելու համար անձամբ ես շատ կուզեի, որ
1. Արցախյան հարցի գոնե վերջին 30 տարվա զարգացումների խրոնոլոգիային վարչապետը տիրապետի կատարյալ կերպով ( ի դեպ, չհիշած հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի միջև հանդիպումը տեղի է ունեցել 1993 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում)
2. ՀՀ վարչապետը մեր ազգի համար խորհրդանշական ապրիլի 24-ին ընդառաջ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում գոնե մեկ անգամ օգտագործեր ցեղասպանություն եզրույթը
3. Թե ու՞մ է պատկանում Ղրիմը հարցին պատասխաներ կարճ և կոնկրետ՝ այնտեղ ապրող քաղաքացիներին
4. Ամեն դեպքում մեր վարչապետը շատ ավելի լավ և անկաշկանդ է խոսում ներքին քաղաքական օրակարգերի, քան թե արտաքին քաղաքական թեմաների մասին
5. Եվ, ի վերջո շատ կուզենայի լսել ոչ միայն հայամետ քաղաքականության ձևակերպումը, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահեր, կամ էլ որ ավելի հավաքական ու ճշգրիտ է բարձր հանրային լեգիտիմություն ունեցող առաջնորդի պարագայում՝հայ ժողովրդի ազգային շահեր արտահայտությունը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         քաղաքագետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon