Քաղաքացուն վրաերթի ենթարկած անձը ներկայացել է ոստիկանություն

Իրադարձային 11.08.2020   12:03   93

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Թոթովենցի և Մոլդովական փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 12.30-ին, բաժին ներկայացած 47-ամյա տղամարդը հայտնել է, որ իր «Մերսեդես ՄԼ» ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը:

Տղամարդը ներկայացվել է ՃՈ հետաքննության բաժանմունք:

`



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb