Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը հեռացվել է համացանցից

Իրադարձային 03.09.2019   11:22   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր» վերտառությամբ նյութ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon