«Քաղաքացիական լիգա»-ն կոչ է անում Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ

Իրադարձային 05.07.2019   12:04   153
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Քաղաքացիական լիգա»-ն ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ասված է.

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում պետականորեն նշվում է Սահմանադրության օրը: Պետության և հասարակության համար Սահմանադրության հզորության աղբյուրը դրա հիմքում դրված արդարության համընդհանուր նորմերի պահպանումը և կիրառումն է: Անուրանալի է Սահմանադրության դերն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում: Երկրի հիմնական օրենքը պետք է վայելի հասարակության անդամների հարգանքն ու վստահությունը և ունենա բարձր լեգիտիմության:

Մինչդեռ ՀՀ գործող Սահմանադրությունը զրկված է այդ ամենից. այն ընդունվել և դրանում հետագա փոփոխություններն իրականացվել են ընտրակեղծիքներով ուղեկցվող հանրաքվեների հետևանքով, որոնց արդյունքները եղել են վիճահարույց հանրության համար: Սահմանադրական բոլոր հանրաքվեները, ըստ էության, եղել են իշխանությունների վստահության հանրաքվե, որոնց հանրությունը մշտապես «ո՛չ» է ասել: Այդևայլ իրողությունները ՀՀ Սահմանադրությունը զրկել են լեգիտիմությունից:

Հայկական թավշյա հեղափոխության հաղթականի արդյունքում արատավոր քաղաքական համակարգը փլուզվեց, իսկ նոր քաղաքական համակարգի կառուցումը՝ ազատության, արդարության, ժողովրդավարության հիման վրա, պետություն-հասարակություն նոր իրավահարաբերությունների ձևավորումը պետք է իրականանային նոր Սահմանադրությամբ, ինչը խոստանում էին նոր իշխանությունները: Սակայն հեղափոխությունից մեկ տարի անց այդ խոստումները մոռացվել են, Սահմանադրությունը փոխելու նախաձեռնություն իշխանությունը ոչ միայն չի ցուցաբերում, այլև փորձում է անտեսել նոր Սահմանադրության ընդունման պահանջները:

Հուլիսի 5-ի առիթով «Քաղաքական լիգան» վերստին դիմում է ՀՀ իշխանություններին՝

  •  Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ,
  • Հանրային հեռուստատեսությամբ ծավալել քաղաքակական բանավեճեր,
  • Սահմանադրության նախագծի մշակման համար ներգրավել մասնագիտական խմբերի և խնդրով շահագրգիռ հասարակական-քաղաքական գործիչների:

Մեկ տարի առաջ մեր հասարակությունը առաջադրել է նոր՝ արդար, գործուն, հզոր պետության վերակերտման պահանջ: «Քաղաքական լիգան» համոզված է, որ այդ կարևոր նպատակի իրագործման համար անհրաժեշտ է հրաժարվել հին, կարկատած Սահմանադրությունից և ընդունել ՀՀ քաղաքացու նվիրական ձգտումներից բխող ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ:

Սահմանադրությունը պետականության կառուցման, ազատության հիմնարար գաղափարի ամրակայման առաջնային իրավաքաղաքական փաստաթուղթն է, և այն պետք է ընդունվի հասարակական մեծ համաձայնության արդյունքում՝ իր կենարար ուժը պահպանելով պատմականորեն երկար ժամանակահատվածում:

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի քաղաքական մտքի գագաթնակետը, թանկ լինի հասարակության յուրաքանչյուր անդամի համար, հետևաբար՝ նրա դրույթների պահպանությունը, պաշտպանությունը, կիրառումը լինի քաղաքացու ներքին համոզմունքից բխող գործունեություն:

Նո՛ր Հայաստանին՝ Նո՛ր Սահմանադրություն:

«Քաղաքական լիգա»

05.07.2019թ.


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Քաղաքացիական լիգա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon