Քաղապետարանը հանձն է առել վերսկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը

Իրադարձային 23.09.2019   14:42   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցն է, բայցև կառուցելու և պահպանելու տեսանկյունից՝ ամենաթանկը: Թերևս, այդ է պատճառը, որ 1981-ից՝ շահագործումից ի վեր, Երևանի մետրոն շատ չի զարգացել. այն ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը շուրջ 12 կմ է: Այնուհանդերձ, մետրոյի նշանակությունն անընդհատ մեծանում է՝ հատկապես վերգետնյա տրանսպորտում առկա խնդիրների պայմաններում: Ամեն օր այստեղ գիծ է դուրս գալիս 9 շարժակազմ:

«Երևանը փոքրաթիվ բնակչությամբ այն քաղաքներից է, որին բախտ է վիճակվել ունենալ մետրո, և մենք հպարտանում ենք դրանով: Օրական մետրոպոլիտենից օգտվում է 55000-65000 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հունվարի մեկից առ այսօր, արդեն իսկ տեղափոխել ենք 1 մլն-ից ավելի ուղևոր»,- նշել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:

Մետրոյի անխափան, անվտանգ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու:

Կարգավարական տեղամասից է կարգավորվում Երևանի մետրոպոլիտենի ողջ աշխատանքը: Հերթապահությունն ամենօրյա է ու 24-ժամյա:
«Ամեն ինչ տեսնում ենք, գնացքների երթևեկությունը, թե որ գնացքն ուր հասավ: Գիշերն արդեն տնտեսական գնացքները դուրս կգան»,- նշել է գնացքային կարգավար Մարջան Կարապետյանը:

Ուղիղ ժամը 23:00-ից հետո Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, սակայն հենց այդ վայրկյանից սկսում է սպասարկող անձնակազմի աշխատանքը, որը թեև այնքան էլ տեսանելի չէ շատերին, սակայն անչափ կարևոր է մետրոպոլիտենի անվտանգ ուղերթերն ապահովելու համար:

Ընթացքային գնացքների աշխատանքի ավարտից հետո՝ գիշերային ժամերին, իրականացվում են նաև ռելսերը հղկելու միջոցառումներ: Կարևոր է նաև շարժասանդուղքների անխափան աշխատանքը: Դրանց տակ՝ շատերիս համար չերևացող հատվածում, շուրջօրյա շարժ կա:

«Շարժասանդուղքների երկարությունը 76 մ է, ամեն օր իջնում ենք ներքև և ստուգում, որ անխափան աշխատեն»,- ասում է շարժասանդուղքների մեքենավար Հայկ Դարբինյանը:
Երևանի մետրոպոլիտենի վերջնականգառում կամ ինչպես ընդունված է ասել՝ դեպոյում է տեխնիկական զնման, սպասարկման և համալիր վերանորոգման արտադրամասը: Այստեղ հետևում են, որ գնացքներն անխափան աշխատեն:

1996թ. բացվեց մետրոպոլիտենի առայժմ վերջին՝ 10-րդ կայարանը՝ «Չարբախը»: Միակը՝ անկախության շրջանում: Խորհրդային տարիներին մշակված 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը տասնամյակներ ի վեր մնացել է թղթին: Ա

յժմ քաղաքային իշխանությունը հանձն է առել վերսկսել այդ կայարանի շինարարությունը և մետրոյի զարգացմանը նոր թափ հաղորդել տալ: Քաղաքային բյուջեի համար անչափ թանկ այս ծրագիրը հնարավոր կլինի իրագործել գործարարների հետ համագործակցությամբ:

Երևանի քաղաքապետարան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         քաղապետարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon