Քադիրով. Գրոզինում ոչնչացված զինյալները կարող են ժամանած լինել արտասահմանից

Աշխարհ 13.10.2020   14:44   92

Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները կարող Է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց Է վերջ տրվել ահաբեկչական կազմավորումներին: Իսկ այն տեղեկատվությունը, որ արտասահմանից տարածաշրջան են ժամանել ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներ, իրավապահ մարմինների մոտ հայտնվել Է վաղօրոք: Իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ»,- գրել Է Քադիրովը:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում նույնպես օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են կասկածելի անձանց մասին մասնավոր տներից մեկում»:

Քադիրովը նաեւ նշել Է, որ առաջինը վայր են ժամանել Ռուսաստանի ներքգործնախարարության Գրոզնու գծային բաժնի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:

«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով: Քադիրովը հավելել Է, որ զինյալներն ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել հանրապետության տարածքում:

«Այսօր առավոտյան Գրոզնու Օկտյաբրսկի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչաչացվել Է ապօրինի զինած կազմավորումների չորս մասնակից: Նրանք մի շարք ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել տարածաշրջանի տարածքում: Մարտական ընդհարման վարից առգրավվել են զենք, կապի միջոցներ, ռազմամթերք»,- գրել Է Քադիրովը: Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել Է, որ իրավիճակն ինչպես քաղաքում, այնպես Էլ տարածաշրջանում «ամբողջությամբ վերցված կայուն Է եւ հանգիստ»: «Սահմանափակիչ միջոցներ չեն մտցվել: Երթեւեկությունն ազատ Է: Բոլոր ծառայություններն աշխատում են նախատեսված ռեժիմով: Ուժայիններն աշխատել են առավելագույնս պրոֆեսիոնալ, համակարգված եւ հանգիստ»,- նշել Է Քադիրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Քադիրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb