Պտուղով դատիր
Օրերից մի օր Սոկրատեսի մոտ է գալիս մի մարդ ու ասում.
- Դու գիտե՞ս, թե ինչ է խոսում քո մասին քո ընկերը:
Սոկրատեսը պատասխանում է.
- Մինչ այդ նորությունն ինձ հայտնելը` բարի եղիր այն անցկացնել երեք մաղերի միջով: Առաջինը` ճշմարտության մաղն է: Դու համոզվա՞ծ ես, որ այն, ինչ ինձ հիմա պետք է հայտնես, ճշմարտություն է:
- Դեե.. ես դա լսել եմ ուրիշներից:
- Տեսնում ես, դու դրանում այնքան էլ համոզված չես: Երկրորդը` բարության մաղն է: Որքանո՞վ հաղորդվելիք լուրը դիմացինին կուրախացնի, որքանով այն նրա համար հաճելի կլինի: Դե հիմա ասա, հաղորդվելիք լուրը հաճելի՞ է…
- Կարծում եմ` ոչ:
- Եվ վերջապես, երրորդ մաղը` օգտակարության մաղն է: Ասա ինձ խնդրեմ, այդ նորությունն օգտակա՞ր է:
- Կասկածում եմ:
- Տեսնում ես, դու ինձ ուզում ես հայտնել մի նորություն, որը զուրկ է ճշմարտությունից և բարությունից: Դրանից բացի` այն միանգամայն անօգուտ է: Այդ դեպքում` այն ինձ փոխանցելու հարկ էլ չկա…
Նմանատիպ նյութեր