Փսաքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Քաղաքական 22.04.2021   11:17   97

Ապրիլի 21-ին Սպիտակ տան ամենօրյա մամլո ասուլիսին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին Լրագրողը հիշատակել է, որ գալիք շաբաթ օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցություններից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանույունը ճանաչելու վերաբերյալ:

Արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, հնչած հարցին ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է. «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»:

Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb