«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է

Պատահարներ 19.09.2020   12:40   54

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․

«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb