Փրկարարները դուրս են բերել ձորը գլորված ավտոմեքենայի վարորդի դին

Պատահարներ 31.03.2021   09:42   42

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 30-ին, ժամը 15:39-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 29-ին Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Շ․, ծնված 1970 թ․) Երևան-Մեղրի 82-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (մոտ 140 մ խորությունից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb